«Փաշինյանն էր զանգել, ասում էր հլը տես արագիլների մեշկ պռտող պետք չի՞…». Գարիկ Ղազարյան

Գարիկ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Փաշինյանն էր զանգել, ասում էր . լսել եմ ձեր Արարատում արագիլները շատ-շատ են , հլը տես իրանց մեշկ պռտող, լողացնող պետք չի՞, թե բա . էն Հայկն էլի դռնիցս էն կողմ չի գնում, գործա ուզում, հավաստիացնում եմ ոլորտում նմանը չկա, շատ գոհ ու շնորհակալ կլինեն:

Դե ես էլ, հո չէի մերժելու, ասի մի բան կանեմ :

Հենա Հայկ ջան, սաղ խոսացածա , մենակ CV-իդ ուղարկիր aragil.A.araratyan@mersum.am հասցեին իրանք քեզ կզանգեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Կիրակի առավոտյան վաղ սկսեցինք արագիլներին լվալու և փրկության հնարավորություն տալու երկրորդ փորձը: Նոր միջոցները, որ օգտագործեցինք, արդյունավետ էին: Չնայած դրան՝ կասկածներ ունենք և որոշ ապացույցներ, որ արագիլների որոշակի քանակություն կա՛մ այլևս կորսված է, կա՛մ էլ կկորցնենք առաջիկա օրերին: Մի արագիլ հայտնաբերվեց ջրանցքի մեջ՝ յուղապատ և կեղտոտ: Վիճակը ծայրահեղ ծանր էր: Չսնվելու պատճառով այդ թռչունը կորցրել էր իր քաշի մեծ մասը և անկարող էր շարժվել: Այդպիսի արագիլներ վստահաբար դաշտերում կան մեծ քանակությամբ, իսկ դրանց մի մասը, կարելի է պնդել, որ զոհ է դարձել, կամ կդառնա վայրի գազաններին:

Առաջին անգամ, ենթադրում եմ՝ որպես հետևանք մեր բարձրացրած աղմուկի, Շրջակա միջավայրի նախարարությունից երկու փոխնախարար ներկա էին մաքրման աշխատանքներին: Երկուսն էլ հստակ գիտակցում էին պետության միջամտության անհրաժեշտությունը և երկուսն էլ, կարծում եմ, լավ ընկալում են խնդրի լրջությունն ու խորությունը: Հուսով ենք, որ թեև անթույլատրելի և աններելի ուշացումով, բայց այսուհետ կառավարությունն առավել լուրջ մոտեցում կցուցաբերի նման աղետներին: Միայն մի քանի փոքր ծախսերը հոգալով և ամեն բան կամավորների ուսերին թողնելով՝ իշխանության մասնակցությունը մի գործին, որ իր ուղղակի պարտականությունն է՝ չի կարող ընդունելի համարվել: Անկասկած է, որ այսքան ժամանակ պետության անգործության հետևանքով է, որ վերապրող արագիլները տանջվում են մեկ ամսից ավելի, իսկ անհայտ, սակայն վստահաբար զգալի քանակություն՝ ոչնչացել է, կամ կոչնչանա առաջիկա օրերին: Կամավորները չունեն օդային տեխնիկա՝ դիտարկում իրականացնելու և անօգնական արագիլներին գտնվելու, ինչպես նաև մասսայական արձագանք ապահովելու համար: Փոխնախարարները խոստացան լուծում գտնել օդային տեխնիկայի խնդրին: Աշխատանքները պետք է շարունակվեն»:

Փաշինյանն էր զանգել, ասում էր . լսել եմ ձեր Արարատում արագիլները շատ-շատ են , հլը տես իրանց մեշկ պռտող, լողացնող պետք…

Posted by Գարիկ Ղազարյան on Saturday, August 24, 2019

Կիրակի առավոտյան վաղ սկսեցինք արագիլներին լվալու և փրկության հնարավորություն տալու երկրորդ փորձը: Նոր միջոցները, որ…

Posted by Hayk A. Martirosyan on Monday, August 12, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ