Քաղաքացիները ձվեր են նետել Դիլիջանի ոստիկանության շենքի ուղղությամբ

Ոստիկանությունը մոտ 20 օր առաջ Դիլիջանում բերման է ենթարկել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին` առավել հայտնի Դոն Պիպո անվամբ: Նրա նկատմամբ նաև բռնի ուժ էր կիրառվել:

Այսօր երկու քաղաքացի Դիլիջանի ոստիկանության աշխատանքին իրենց կոշտ գնահատականն են տվել և ձվեր նետել այդ բաժանմունքի դիմաց:

Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո) մոտ 20 օր առաջ բերման են ենթարկել ոստիկանություն։ Դեպքը տեղի է ունեցել Դիլիջանում։

Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկության վերաբերյալ մեզ փոխանցեցին, որ ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակում մշտապես կանխարգելիչ գործողություններ է իրականացնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ