Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սա ինձ համար նոր բացահայտում էր, որ Ամուլսարի թեման բացել է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Ռոբերտ Քոչարյանը։
Լիդիանի կազմած փաստաթղթում կարդում ենք
-Ծրագրի որոնողահետախուզական աշխատանքները մեկնարկել են 2006 թվականին: 2007 թվականից սկսած հորատման աշխատանքներն իրականացվել են յուրաքանչյուր տարվա ամռան ամիսներին:
-Ամուլսարի Ծրագրի շրջանակներում շահագրգիռ կողմերի ներգրավումը սկսվել է 2006թ.: Ներգրավման մակարդակը նախագծվել է ծրագրի ռիսկերին ու ազդեցություններին, ինչպես նաև Ծրագրի ազդակիր բնակչության (ԾԱԲ) ու այլ շահագրգիռ կողմերի կողմից ծրագրի վերաբերյալ բարձրացրած մտահոգություններին համահունչ:
2006թ.-ից սկսած Ընկերությունը ջանք չի խնայում Ջերմուկ քաղաքի և 3 գյուղերի տեղական իշխանությունների հետ ակտիվորեն աշխատանք ծավալելու գործում:
Քոչարյանի խմբակներին ասեք՝ պատասխանատու եք ոտքից գլուխ ու մի բուռ հող կերեք։