«Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն իր դրամական միջոցների հայտարարագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է $45,000, €6000 և մոտ 6 մլն դրամ:
Վիգեն Սարգսյանն ունի 2 բնակարան Կենտրոնում. մեկը գտնվում է Հյուսիսային պողոտա 5 հասցեում, կազմում է 160 քմ, երկրորդը՝ Աբովյան 8 հասցեում, 117 քմ:
Նա Կենտրոնում ունի նաև երկու ավտոտնակ: Հայտարարագրում նշվում է, որ Սարգսյանն ունի մեկ Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա:
Վիգեն Սարգսյանի եկամուտները գոյացել են «Լույս» հիմնադրամից տրվող աշխատավարձից՝ 839,000 դրամ, պաշտպանության նախարարությունից՝ 4.5 մլն դրամ, «Ալեքսանդր» հյուրանոցից ստացվող վարձավճարից՝ 3.9 մլն դրամ: