Է~յ բո#իկյան-եսայան նարՔրիտ, դու քաղաքականության մեջ հայտնված ամենամեծ թյուրիմացությունն ես․ Ալիս Սողոմոնյան

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մԱՐՔՐԻՏՆԵՐԸ

Այդ երկուսից մեկն այն մարՔրիտն է, որ բոզիկյան, բուլիկյան թե եսայան ազգանունն ունի, որը կատաղած կնկա ակտիվությամբ լծվել է Նիկոլ Փաշինյանին վարկաբեկելու գործին: Ախր, շա~տ է նեղվել, շա~տ է վիրավորվել խեղճ մարՔրիտը: Քի՞չ առիթներ ունի նեղվելու` անցյալ մնացին բարձր աշխատավարձը, բարեկեցիկ կյանքը, հաբռգելու բոլոր հնարավոր ուղիները… Անգամ մի քիչ էլ չաղացել էր բոզիկյան մարՔրիտը ու մտածում էր, թե այդ փառավոր կյանքը կշարունակվի մինչև 2022 թվականը: Բայց ի՞նչ մնաց իրեն` վարկաբեկված, ժողովրդի կողմից մերժված ու աղբանոց նետված հանրապետական կուսակցությու՞նը, ժողովրդի մեծամասնության ատելությու՞նը…

-Վայ Նիկոլ, դու ես մեղավոր ամեն ինչում,-այսպես երազախաբ եղավ մարՔրիտը և սկսե~ց թույն ու թարախ թափել Փաշինյանի վրա: Բա մարՔրիտն էլ ո՞նց չկատաղի, էլ ո՞նց չլաչառանա, ամեն օր ո՞նց չհորինի մի սուտ, մի կեղծիք, շինծու մի պատմություն, որ ցավացնի Փաշինյանին: մարՔրիտի հույսն այն է, որ հանցագործ ռոբի թալանած փողերով լիքը թերթեր, էլեկտրոնային կայքեր, հեռուստաընկերություններ կան, և ինքը երբ ուզի, դրանցում որի էջերում էլ ուզի լաչառ բերանը շաղ կտա. դրանք պատրաստ են միկրոֆոններ և էջեր տրամադրել հհկ-ի նվիրյալ մարՔրիտին: Բա ֆեյսբու՞քը… Այստեղ արդեն մարՔրիտն ինչ ուզի կգրի` ինքն է ու իր էջը:

Բայց ես արդեն շա~տ եմ խղճում մարՔրիտին, որովհետև եթե այս կնիկը մի 10 տող բան է գրում, անմիջապես 100 տող հայհոյանք է ստանում իր հասցեին: Գոնե դրանցից անհարմար զգա, ու սսկվի: Այ կնիկ, չե՞ս հասկանում, որ քաղաքականությունը քո բանը չի, դու տուն, երեխաներ չունե՞ս, գնա քո տանը կնիկություն արա, ի՞նչ ես վազում էն գնացքի հետևից, որ վաղու~ց գնացել է: Չէ~, աբիժնիկի խաչը ծանր տանելի է, բայց մարՔրիտը սսկվողը չի: Է~յ բոզիկյան-եսայան նարՔրիտ, դու քաղաքականության մեջ հայտնված ամենամեծ թյուրիմացությունն ես:

Բայց հիմա դրան թողնենք իր դարդերի հետ, խոսենք էն մեկ ուրիշ մարՔրիտի մասին, որ նախորդ իշխանությունների փայփայածն է, նրանց դրածոն ու… շարունակում է Հանրային հեռուստաընկերության տնօրենը մնալ: Այս մարՔրիտը թավշյա հեղափոխության օրերին տաբու էր դրել համաժողովրդական ցնծությունը ըստ ամենայնի լուսաբանելու վրա: Միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, ինչ-որ փոփոխություն կատարվեց այս մարՔրիտի վարքագծում: Բայց` ընդամենը ինչ-որ փոփոխություն:

Հ1-ը շարունակում էր մնալ ու մնում է նախորդ իշխանությունների ծածուկ ագենտը և լայնորեն եթեր է տրամադրում քրեական հանցագործ էն ռոբի փաստաբաններին, որոնք Հ1-ի ռեպորտաժներում ազատորեն ու երկարաշունչ իրենց մեկնաբանություններն են անում, իսկ դատախազությունից կամ հատուկ քննչական ծառայությունից դրանց հակադարձող փաստարկներ չկան:

Հիմա ի՞նչ մտածես` լրագրողնե՞րը քթածակ չունեն, թե՞ մարՔրիտից հատուկ հրաման է նրանց իջեցվել, որ հանկարծ «սրբության սրբոց» ռոբի մասին ցանկացած ինֆորմացիա հանրայինում միակողմանի լուսաբանվի` հօգուտ քոչարյանի «բարի համբավի»: Այդ միակողմանիի շատ փայլուն օրինակների հանդիպել ենք ալումյան կոչվող պաշտպան-փաստաբանի մոնո թատրոնների ներկայացումները դատարաններում, մամուլի ասուլիսներում ու հենց Հ1-ում, որոնց դարձյալ հակաճառողներ չեն եղել, բացի մեկ-երկու լրագրողից, իսկ հանրայինում` մարՔրիտի տիրապետության տարածքում, բացառապես հակափաստարկների հնարավորություն չի տրվել: Հիմա պարզ չի՞, թե մարՔրիտն ինչ խորամանկ քայլ է կատարում` էն մարդակեր քոչոի փաստաբաններին լայն հնարավորություն տալով, որ սղոցեն մարդկանց նյարդերը:

Մի քանի օր առաջ էլ քոչարյանի մեկ այլ փաստաբան` հովհաննես խուդոյան անուն ազգանունով, հենց հանրայինի եթերից մարդկանց նյարդերը տակնուվրա արեց` ասելով թե` Երևան եկած զինվորականները ոչ թե Արցախից են, այլ Արցախի շրջակա տարածքներից, որոնց պատկանելիությունը Արցախին դեռ ապացուցման կարիք ունի: Եվ սրան եթերում` ոչ մի հակափաստարկ: Այ քեզ մարՔրիտ, փաստորեն ինչ ուզում անում է, իսկ ինձ (մեզ` շատերիս) թվում էր, թե հանրային խորհրդի նոր ղեկավար Արա Շիրինյանը ինչ-որ բարեփոխումներ կանի տասնամյակներով նեխած, փթած այդ հեռուստաընկերությունում:

Դե, եթե ընտրովի ղեկավարը չի կարող ռադ անել պետության բյուջեից օգտվող հեռուստաընկերությունում բուն դրած այդ հհկ-կան մնացուկին, էլ ի՞նչ փոփոխությունների մասին խոսես: Ա՞յս հարցն էլ Փաշինյանը պիտի լուծի: Երբ Արա Շիրինյանը իրեն խորհրդական հրավիրեց հայտնի լրագրող Տիգրան Պասկևիչյանին (հիշենք նրա «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը, որի ցուցադրումը տարիներով մերժվում էր մարՔրիտի սեփականությունը դարձած հանրայինի եթերից), ես հույս ունեի, թե վերափոխումների շարքը սկսված է: Բայց ի՞նչ կատարվեց` Տիգրան Պասկևիչյանը հեռացավ հանրայինից, իսկ մարՔրիտը շարունակում է թագավորել:

…Ես անվերապահորեն հավատում եմ հեղափոխության վերջնական հաղթանակին, շարունակում եմ հեղափոխականների կողմը մնալ, բայց, հարգելիներս, կամ մարդավարի աջակցեք Նիկոլ Փաշինյանին, կամ ձեր տեղերը զիջեք նրանց, ովքերը ի զորու կլինեն Նոր երկրի կառույցներն իրապես մաքրելու նախկինների մնացուկներից:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մԱՐՔՐԻՏՆԵՐԸ Այդ երկուսից մեկն այն մարՔրիտն է, որ բոզիկյան, բուլիկյան թե եսայան ազգանունն…

Posted by Alis Sogomonjan on Saturday, August 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ