Հայաստանում բո՞ւրգ… Մենք սովոր ենք դրանք տեսնել Եգիպտոսում, հայտնի են նաև ացտեկների, մայաների քաղաքակրթություններին պատկանող հնդկացիական բուրգերը Հարավային Ամերիկայում, և հանկարծ առաջին հայացքից անհավատալի ու տարօրինակ լուր հայտնվեց` Հայաստանում բուրգ կա, բուրգ է հայտնաբերվել:
Շատ հետաքրքիր շինություն է այդ բուրգը: Տուֆից է այն, ընդ որում, նման էր Արթիկի տուֆին, վարդագույն է:
Տուֆն, իհարկե, ժամանակաշրջանի ինչ-որ խախտում է տալիս, դե, գիտեք, մեզ մոտ հնում բազալտն է օգտագործվել, տուֆ չպետք է լիներ, տուֆից ավելի շատ քրիստոնեական ժամանակաշրջանի կառույցներն են լինում, բայց, համենայն դեպս, մի բան պարզ է` այն ոչ թե բլուր է, այլ շինություն, ընդ որում, բուրգ:
Տեսանյութը ստորև…