«Ուրալյան ավիաուղիներ» ընկերության Airbus А321 ինքնաթիռը, որ վթարային վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում, սկսել են մասնատել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ավիաընկերությունում որոշել են, որ ինքնաթիռը վերականգնման ենթակա չէ: Այն մասնատում են հիդրավլիկ մկրատներով, որպեսզի մաս-մաս տանեն ոչնչացնելու:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Մերձմոսկովյան շրջանի «Ժուկովսկի» օդանավակայանում կոշտ վայրէջք է կատարել «Ուրալյան ավիաուղիներին» պատկանող A-321 ուղևորատար ինքնաթիռը:
Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և հայտնվել եգիպտացորենի դաշտում: Բոլոր շասսիները կոտրվել են: Ինքնաթիռում 233 մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամները: Նրանք բոլորը տարհանվել են:
Նյութի աղբյուր՝ SHANTNEWS