Երգիչը սիրելիի հետ իրենց մեղրամիսը վայելելում է Բալի կղզում։ Ինստագրամի իր էջում երգիչը հրապարակել է մի քանի լուսանկարները։
Երգչի կինը՝ Իննան, 19 տարեկան է, սովորում է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնում: Իննան ռուսաստանաբնակ հայ է սակայն ամուսնությունից հետո տեղափոխվել է Հայաստան։
31-ամյա երգչի կարծիքով՝ 12 տարվա տարիքային տարբերությունը չի անդրադառնում իրենց հարաբերությունների վրա․ «Դա մեզ չի խանգարում: Իր կողքին ես ինձ ավելի երիտասարդ եմ զգում: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ տարիքային տարբերությունն ավելի է ամրացնում հարաբերությունները: Մենք կես բառից, կես հայացքից հասկանում ենք իրար»: