Օսիպյանը «Մալաթիա մոլ» է եկել. նա նկատողություն արեց ոստիկաններին ու հրշեջներին

«Մալաթիա մոլի» տարածք է եկել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց,որ ուղիղ եթերով տեսել է, որ հրդեհի ծավալը բավական մեծ է և որոշել է գալ՝ տեղում գնահատել իրավիճակը, ինչու ոչ, նաև համակարգել ոստիկանության աշխատանքը։ Օսիպյանը կարճ զրույց ունեցավ նաև գործարար Սամվել Ալեքսանյանի հետ, ով ներկայացրեց իրավիճակը։ «Ցավդ տանեմ, առաջինը կպավ՝ դեմը չառան՝ երկրորդը կպավ, դեմը չառան՝ երրորդը կպավ»,֊ ասաց նա։

Քանի որ թունավորման վտանգ կա, լրագրողներին ոստիկանները հորդորում են լքել տարածքը։ Օսիպյանը հրդեհի բռնկման վարկածների հետ կապված ասաց, որ առայժմ որևէ մեկը չի կարող գնահատական տալ:

Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Տպավորություն կա, որ հրշեջներին ու աշխատակիցներին հաջողվել է կասեցնել հրդեհի տարածումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ