Այս հսկայական օվկիանոսը, որը հայտնաբերվել է գետնի տակ, 3 անգամ ավելի մեծ է երկրի բոլոր օվկիանոսներից

Հետազոտողները հսկայական ջրամբար են հայտնաբերել Երկրի ընդերքում, 600 կմ խորության վրա։ Նրա չափսերն այնքան մեծ են, որ այդ ջրով կարելի է երեք անգամ լցնել մեր իմացած բոլոր օվկիանոսները։Տեսական երկարատև քննարկումներից հետո, գիտնականները հաղորդում են, որ վերջապես Երկրի ընդերքում հայտնաբերել են Մեծ Օվկիանոսը։

 

Այս զարմանալի գտածոն խոսում է այն մասին, որ երկրի մակերևույթի  ջուրը դուրս է գալիս մոլորակի ընդերքից։Ինչպես հայտնի է, ջուրը մեր մոլորակի մակերեսի մեծ մասն է զբաղեցնում, որը պարադոքսալ կերպով Երկիր է կոչվում։ Սակայն մենք արդեն  իմացանք, որ թանկարժեք հեղուկի գոյությունը չի սահմանափակվում միայն տեսանելի մակերեսով։

 

Իրականում, երկրի տակ՝ հարյուրավոր կիլոմետր խորության վրա, ջրի հսկայական ծավալներ գոյություն ունեն, որը հիմնարար նշանակություն ունի երկրի երկրաբանական դինամիկան հասկանալու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ