ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Իմ ամենասիրելի ընդդիմադիր ՔՈ կուսակցության անդամները քաղաքական դիվիդենտներ են հավաքում Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակից։ Սա բնական է և ոչ մի վատ բան չեմ տեսնում դրա մեջ, ավելին՝ միայն ուրախ եմ, որ հանքարդյունաբերության խնդիրները նրանց ուշադրության կենտրոնում են։ Բայց։
Իմ ամենասիրելի ընդդիմադիր Գարեգին Միսկարյանը այսօր մի նկար է տարածել՝ այն է՝ Էլարդի հայերեն թարգմանած զեկույցի առաջին էջը, որի հիման վրա Գարեգինը պնդում է, որ զեկույցը արվել է ԲՍԱԳ և ոչ թե ՇՄԱԳ-ի արդյունքները հաշվի առնելով։
Չգիտեմ պատահամաբար թե գիտակցված այդ նկարը կիսատ է դրված տվյալ ստատուսում և բացակայում է այն հատվածը, որտեղ նշվում է, որ թարգմանության տարընթերցումների դեպքում հիմք է հանդիսանում բնօրինակը՝ այսինքն անգլերեն տարբերակը։
Երևի կարիք չկա ասելու, որ ամբողջ զեկույցում նշվում է ՇՄԱԳ-ի մասին, որը ի դեպ հենց շատ բնապահպանների համար հիմք է տվել կասկածելու եզրակացության մեջ։
ՀԻմա ուզում եմ հասկանալ՝ որն է իմաստըԳարեգին Միսկարյան ջան այդ ստատուսի, եթե դրանով դուք թուլացնում եք հենց պայքարի բովանդակային կողմը։
Էլ չասեմ նրա մասին, որ մոտ 500 օգտատեր ուրախանում ա այդ <հայտնագործության> վրա, իսկ 200-ը առանց կարդալու զեկույցը՝ տարածում տվյալ ապատեղեկատվությունը։
հ․գ․ միևնույնն է վարպետ Միսկարյանը շարունակում է մնալ իմ ամենասիրելի ընդդիմադիրը։
հ․հ․գ․ այո նման անփույթ թարգմանչական սխալ չպետք է լիներ։
update: Միսկարյանը նշեց որ այդ հատվածը սքրինի վրա չի տեղավորվել։
Իմ ամենասիրելի ընդդիմադիր ՔՈ կուսակցության անդամները քաղաքական դիվիդենտներ են հավաքում Ամուլսարի շուրջ ստեղծված…
Posted by Gohar Abajyan on Saturday, August 24, 2019