«Հանքերը կարող են բյուջեն 2-3 անգամ ավելացնել, և ժողովուրդը լավ կապրի, ինքնաթիռներ, ռակետներ էլ կգնենք, թուրքերի մաման էլ կլացացնենք». Վարդան Ղուկասյան

Հանքը պետք է շահագործվի, բայց ոչ բնակչությանը վնաս պատճառելով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

«Աշխարհում կան նորմեր, որոնք պետք է իրականացնենք: Կողմնակից եմ, որ հանքը լինի ոչ թե օֆշորում գրանցված կամ ինչ-որ մեկի սեփականությունը, այլ լինի պետական սեփականությունը, և պետությունը հոգ տանի ժողովուրդի առողջության և պետության հարստության համար»,-ասաց նա:

Վարդան Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կողմնակից է, որ նմանատիպ բոլոր հանքերը Հայաստանում դառնան պետական սեփականություն, որոնք մեծ շահույթ ունեն:

«Այդ հանքերը կարող են բյուջեն 2-3 անգամ ավելացնել, և ժողովուրդը լավ կապրի, ինքնաթիռներ, ռակետներ էլ կգնենք, թուրքերի մաման էլ կլացացնենք»,- ամփոփեց իր խոսքը ԱԺ պատգամավորը:

Հարցին՝ ինչ դիրքորոշում ունի հանրության շրջանում քննարկման լայն թեմա դարձած Ստամբուլյան կոնվենցիայի մասին, պատասխանեց, որ միանշանակ դեմ է. «Առաջնորդվում ենք Աստվածաշնչով, մեր հավատքով և սատանայի կամակատար չենք և այլասեռվածներից հեռու պետք է մնանք: Ես միանշանակ դեմ եմ լինելու»:

աղբյուրը՝ ArmLur

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ