Լիլիթ Հովհաննիսյանը, բացառիկ պատվոգրի է արժանանում Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի կողմից

Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը պատվոգիր է շնորհել սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին: Սա առաջին դեպքն է, երբ հայ արտիստը հյուրընկալվում և նման բարձր պարգևի է արժանանում Լոս Անջելեսի քաղաքապետարանում:

Պատվոգիրը երգչուհուն է հանձնվել իր Dream համաշխարհային շրջագայության շրջանակում Լոս Անջելեսն ընդգրկելու, փայլուն համերգ իրականացնելու, ինչպես նաև հայ մշակույթն ու երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար:

Պատվոգիրը հանձնվել է Լոս Անջելեսի Քաղաքային նիստի ընթացքում, այն վարել է խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեզը:

Լիլիթ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել խորհրդին՝ նման բարձր պարգևի համար. «Շատ շնորհակալ եմ նման բարձր պարգևի ինձ արժանացնելու համար: Ինձ համար մեծ խորհուրդ և նշանակություն ունի Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից նման գնահատանքի արժանանալը:

Հայոց ցեղասպանության հետևանքով 1,5 միլիոն հայեր են զոհվել, հազարավոր հայեր էլ երկրորդ հայրենիք են փնտրել աշխարհի տարբեր երկներում: Լոս Անջելեսն այն քաղաքներից էր, որ հյուրընկալել էր հայերին ցեղասպանությունից հետո: Ես շնորհակալ եմ այս քաղաքին ոչ միայն այս պատվոգրի, այլ նաև իմ հայրենակիցների նկատմամբ տարբեր ժամանակներում ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ