Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը:
Նազենին, ով վերջին օրերին ամառային հանգիստն է վայելում Իտալիայում, իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։
Լուսանկարում հմայիչ հաղորդավարուհին ներկայացել է լողափնյա, հրապուրիչ կերպարում։
Հրապարակմանը կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․ «Ասենք կարող էի չէ՞ ես մի 10 սմ ավելի հասակով լինեի, երկարուկ ու նիհարիկ, ոչ թե տիպիկ միջերկրածովյան կառուցվածքով ու կոնքային «ակտիվությամբ»: Հ.Գ. տեսնես կա՞ աշխարհում մարդ, ով գոհ է իր մարմնից»։