Սեպտեմբերի 1-ին պատրաստվելն թանկ է, որքա՞ն են ծախսում ծնողները

Նվազագույնը 50 հազար դրամ։ Ահա այսքան գումար է անհրաժեշտ դպրոցահասակ մեկ երեխային սեպտեմբերի 1-ին պատրաստելու համար։ Սա այն դեպքում, երբ Հայաստանում նվազագույն աշատավարձի չափը 55 հազար դրամ է։ Ստացվում է՝ մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար անհրաժեշտ գումարը հավասար կամ նույնիսկ ավելի շատ է, քան նվազագույն աշխատավարձը։

Ի՞նչ գնի սահմաններում են դպրոցահասակ երեխային անհրաժեշտ հիմնական ապրանքները։

Այսպես, հասարակ 12 էջանոց դպրոցական տետրը գրախանութներում սկսում էր 100 դրամից։ Նույն տետրը սուպերմարկետներում 95 և 110 դրամ արժեր, մինչդեռ տոնավաճառում՝ 85 դրամ։

Արդեն 24 և ավելի էջ ունեցող տետրերի գինը տոնավաճառներում գրեթե նույնն էր՝ ինչ գրախանութներում։ Ամենամատչելին սկսում էր 160 դրամից և թանկանում՝ ըստ արտադրման վայրի։

Գրախանութները մեզ վստահեցնում են՝ նախապատվությունը հիմնականում հայկական արադրության տետրերին են տալիս, այնուամենայնիվ, ավելի շատ ուշադրություն են դարձնում որակին, քան արտադրման երկրին կամ գնին։

Ինչ վերաբերում է գրենական պիտույքներից դպրոցականներին ամենաանհրաժեշտ ապրանքին՝ գրիչներին, ապա դրանք ամենալայն գնային սանդղակն ունեին։ Գրախանութներում կարելի էր գտնել գրիչներ՝ սկսած 30 դրամից, սուպերմարկետներում՝ 50 դրամից։ Մեր տեսախցիկի ֆիքսած ամենաթանկ գրիչները գրախանութներում էին՝ մոտ 4200 դրամ։ Դրանց գինն արտադրման երկրով էր պայմանավորված․ տեղական չէին։ Սուպերմարկետներում դրանց գինը տատանվում էր 50-1200 դրամի սահմաններում։

Տոնավաճառներում ամենաթանկ գրիչները շուրջ 1600 դրամ էին։

Դպրոցական պայուսակների պարագայում գրախանութ-սուպերմարկետ-տոնավաճառ տարբերությունն ամենազգալին էր։

Տոնավաճառներից մեկում հաջողվեց գտնել դպրոցական պայուսակ՝ նվազագույնը 1500 դրամ արժողությամբ, իսկ մյուսում՝ նվազագույնը 2500։ Տոնավաճառներում ամենաթանկ դպրոցական պայուսակը չէր գերազանցում 10․000 դրամը, մինչդեռ գրախանութներում, որտեղ մենք եղանք, ամենաթանկ դպրոցական պայուսակը 38․000 դրամ արժեր, ամենամատչելին՝ 6000։

Հագուստի և կոշիկի ծախսերը սեպտեմբերի 1-ին ընդառաջ ևս մեծ են։ Հատկապես այս շրջանում դրանց գինը սովորականից բարձր է լինում։ Տոնավաճառներում դպրոցական մեկ սպիտակ վերնաշապիկը 3000 դրամից էր սկսում, մինչդեռ խանութում այն ոչ պակաս, քան 5-6000 դրամ արժեր։

Մանրամասները տեսանյութում՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ