Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել իրավիճակի բոլոր մանրամասներից․․․ Նա պետք է պատասխանատվություն կրի․

Կարծես թե իրավական գործընթացների շղթան վերջապես հասնում է նաև 2008 թ. ներքաղաքական ճգնաժամի գլխավոր դերակատարներից մեկին՝ Սերժ Սարգսյանին: Իհարկե, մենք չենք փորձում որևէ կերպ խախտել երրորդ նախագահի անմեղության կանխավարկածը և ոչ էլ ՀՀԿ-ականների նմանությամբ համոզում ենք, որ նա կամովին նստի։ Բայց այս ամենից զատ՝ չենք էլ կարող անտեսել հիմնախնդրի քաղաքական հանգամանքներն ու պատճառահետևանքային կապերը: Իրավունքը կամ էլ իրավական համակարգն ինքնին մեկուսացած կղզյակ չէ, և դրա կայուն կենսագործունեությունը պայմանավորված է քաղաքական իրավիճակով:

Կասկածից դուրս է, որ Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել իրավիճակի բոլոր մանրամասներից, նույնիսկ ենթադրվում է, որ Ռոբերտ Քոչարյանը գործել ու որոշումներ է կայացրել նրա անմիջական աջակցությամբ: Գաղտնիք չէ, որ առնվազն 1997 թ.-ից սկսած՝ առանց Սերժ Սարգսյանի իմացության ու մասնակցության հանրապետությունում որևէ հարց չի լուծվել:

Սկզբում նա ներքին գործերի ու անվտանգության սուպերնախարար էր, իսկ հետո՝ պաշտպանության նախարար ու վարչապետ: Արդյոք նա կարո՞ղ էր տեղյակ չլինել զարգացումների ընթացքից, իհարկե՝ ոչ, ամենայն հավանականությամբ արտակարգ դրության հրամանագիրն էլ գրվել է նրա անմիջական մասնակցությամբ:

Մանրամասները տեսանյութում՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ