Այ ոչխարներ, կարաք գնացեք Սերժին ասեք, այ քրչեր…

Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո) մոտ 20 օր առաջ բերման են ենթարկել ոստիկանություն։ Դեպքը տեղի է ունեցել Դիլիջանում։

Տեսանյութից երեւում է, որ Ասատրյանը փորձում է դիմադրել, անգամ ընկնում է հատակին:Սակայն ոստիկանները բռնի կերպով նրան բերման են ենթարկում։

Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկության վերաբերյալ մեզ փոխանցեցին, որ ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակում մշտապես կանխարգելիչ գործողություններ է իրականացնում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Դոն Պիպոյի վերաբերյալ քրեական գործ կա․ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ