Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են բերման ենթարկում «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանին:
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բելգիահայ Արտակ Սերգոյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշել է, որ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: «Արթուր Ասատրյանն անձամբ չի մեկնաբանել դեպքը և այդպիսի կոտրված ձեռքով այս պահին գտնվում է արտերկրում:
Դեպքը տեղի է ունեցել Իջևանում, Իջևանի ոստիկանության պետի տեղակալն է նկարիչ-օպերատորը: Հրավիրել են ոստիկանություն, հետո շոու անելու համար դրսում կալանավորելու հրաման են տվել, որպեսզի նկարեն հեռախոսով:
Ես վստահ եմ, որ բարձրագույն իշխանությունները, ոստիկանապետը տեղյակ չեն եղել այդ ամենից»,- ասել է նա և հույս հայտնել, որ կանցկացվի ծառայողական քննություն՝ պարզելու համար, թե ինչպես է տեսանյութը հայտնվել համացանցում, ովքեր են հեղինակները և ինչպես է այն հայտնվել Մանվել Գրիգորյանին սատարողների ձեռքում:
Posted by Artak Sergoyan on Friday, August 23, 2019