ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը.
Քննչական կոմիտեի այս նյութը մեր այսօրվա խոսակցության կարեւոր լրացում է:
Հ.Գ. Ձեր մեկնաբանություններին ի պատասխան պարզաբանում ստացա ՔԿ-ից, որ նյութը կառուցվել է «Լիդիան» ընկերությունների տված պարզաբանումների, բացատրություններում առկա նյութերի հիման վրա:
Նյութը տեղադրելու նպատակը մեկն է, որպեսզի հանրությանը պարզ լինի, թե Քննչական կոմիտեն ինչ տեղեկությունների վրա է հիմնվել եւ ինչ տեղեկություններ է հիմնավորված համարել:
Նյութի պատրաստմանը մասնակցել է «Լիդիանի» ներկայացուցիչը: ՔԿ-ն շուտով պարզաբանումներ կհրապարակի: