«Այս մարդիկ պետական դավաճանության մեջ են մեղադրում, իսկ դա ազգային անվտանգության խնդիր է». Նիկոլ Փաշինյան

«Ես ասում եմ, որ եթե կան մարդիկ, ովքեր հայտարարում են, որ հեղափոխությունը ծրագիր է՝ Արցախի դեմ դավադրություններ կազմակերպելու եւ Արցախը հանձնելու համար, այդ մարդիկ պետական դավաճանության մեջ են մեղադրում, այդ մարդիկ են անհասցե հայտարարություններ անում եւ դա համապատասխան մարմինների, դա ազգային անվտանգության խնդիր է:

Պետք է այդ մարդկանց հրավիրեն ու ասեն՝ տվեք էդ մարդկանց անունները, որովհետեւ եթե կա այդպիսի բան, պետք է այդ դավադիրները հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն: Իսկ եթե դուք սուտ հայտարարություններ եք անում, ուրեմն թող հանրությունն իմանա, որ դուք սադրիչ ստախոսներ եք»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանի անդրադարձին Ն. Փաշինյանի վերջին հայտարարությանը, որ ասվել էր, թե իբր որոշ ուժեր պատերազմի դավադիր հրձիգ են ուզում դառնալ եւ հեղափոխությունը Արցախի դեմ են ներկայացնում, պատասխանել է՝ ասելով, որ այդ անհասցե հայտարարություններով տեռորի են ենթարկում մարդկանց:

Լրագրողի հաջորդ դիտարկմանը, թե տապալվեց այսօր ԱԺ նիստը, որով պետք է պատգամավորական անձեռմխելությունից զրկեին Արամ Հարությունյանին, իսկ մինչ այդ Արմեն Ռուստամյանն այդ ամենը նախընտրական բեմականացում էր որակել, քանի որ մի քանի օրից այսպես թե այնպես վերջինս այլեւս պատգամավոր չէր լինելու, անձեռմխելիություն էլ չէր ունենալու, վարչապետը պատասխանեց.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ