Պարո՛ն վարչապետ, պատերազմող երկիր ենք, հանքը պիտի աշխատի, թողնենք գնա՞նք էս երկրից

Մեր համայնքում կարող է լինեն մարդիկ, որ դեմ լինեն, բայց մեծ մասն ուզում է, որ Ամուլսարի հանքն աշխատի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասաց Սյունիքի մարզի Գորայք համայնքի բնակիչներից մեկը:

«Ուզում ենք աշխատի, սոցիալական հարցեր կան: Տնտեսության համար լավ է, պատերազմող երկիր ենք, բյուջեն պետք է գնա: Մենք բոլորս երիտասարդներ ենք, մեզ աշխատանք է հարկավոր»,- հավելեց քաղաքացին:

Նրա խոսքով՝ եթե բնապահպանական ռիսկերը կառավարելի են, լավ կլինի՝ հանքը շահագործվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ