Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի Գորայք համայնքում այցելեց ջրամաքրման լաբորատորիա: «Լիդիանի» մասնագետը ներկայացրեց ջրի մաքրման մեխանիզմն ու արձանագրած ցուցանիշները:
Նիկոլ Փաշինյանի հարցին՝ վստահո՞ւմ է պնդումներին, որ ոչ մի լիտր աղտոտված ջուր չի արտահոսելու, մասնագետը պատասխանեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ստանձնելով համապատասխան պարտավորությունները, բոլոր կանխարգելիք միջոցառումները կձեռնարկի բնապահպանական ռիսկերի հետ կապված:
«Բա որ առանց ձեռքերի ու ոտքերի երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու»,- հետաքրքրվեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
տեսանյութը՝ Factor.am