Ուելսից 56-ամյա Մայք Սամերսը նիհարել է 90 կգ, որպեսզի կատարի մահվանից առաջ դստեր հայտնած խնդրանքը, որը 3 տարի առաջ մահացել էր կրծքի քաղցկեղից:
Մայքի դուստրը մահվանից առաջ նրան խնդրել է օգնել երեխաների խնամքի հարցում, երբ նա արդեն մահացած կլինի:
Մայքը այն ժամնանակ 170 կգ էր կշռում եւ սրտի եւ թոքերի քրոնիկ հիվանդություններ ուներ:
Դստեր մահից հետո նա հասկացել էր, որ եթե չկարգավորի առողջությունը, ապա դժվար թե կարողանա օգնել դաստիարակել երեխաներին եւ դրանով իսկ կխաբի նրան եւ փեսային:
Նա գրանցվել էր նիհարեցղնող ծրագրին: Առողջ սնունդը եւ ֆիզիկական ակտիվությունը օգնել էին նրան 12 ամսում 90 կգ նիհարել: Այժմ նա մոտ 76 կգ է կշռում եւ իրեն ավելի լավ է զգում, քան նախկինում:
«Ես դա չէի անում սեփական օգտի համար, այլ իմ հարազատների», — նշեց Մայքը: