Հայաստանի կառավարությունը Ամուլսարի հանքավայրում միջազգային փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերության փորձագետների հետ տեսակոնֆերանս կանցկացնի: Ջերմուկում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես որոշել եմ, որ «Էլարդ»-ի փորձագիտական խմբի հետ մենք ունենալու ենք սկայպ կոնֆերանս:
Դրա ժամանակ մենք ասելու ենք, որ Հայաստանում մեծ բանավեճ կա, թե որն է ձեր եզրակացությունը, մի հատ դուք ձեր եզրակացությունը մեկնաբանեք: Այդ ամբողջ խոսակցությունը կտեսագրվի և կհրապարակվի: Ձևակերպեք հարցեր, որոնք ձեզ մոտ ծագում են, պետք լինի 2 ժամ կանենք այդ խորհրդակցությունը, պետք լինի 2 ու կես ժամ կանենք:
Կլինի հանդիպումը, կտեսագրենք, կհրապարակենք, «Էլարդ»-ը թող ինքը մեկնաբանի իր գրածը, իր եզրակացությունները, այդ գրածը կհրապարակենք և կխոսենք: Այդ խոսակցությունը ես ինքս կտանեմ և այնպես կտանեմ, որ վերջում հստակ պատասխաններ հնչեն, որպեսզի տարընթերցումների տեղիք չլինի»,- մանրամասնեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գնդեվազում է: Նա այստեղ է եկել՝ լսելու քաղաքացիների կարծիքն Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնելու կառավարության դիրքորոշումն այս հարցում:
Սարավան գյուղում։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, August 23, 2019