«Ամուլսարն այնքան դժվար խնդիր է: Մենք ամենօրյա ռեժիմով ժամերով քննարկում ենք, այս ոլորտի փորձագետներ, մասնագետներ ենք հրավիրում, որովհետև Ամուլսարի վերաբերյալ որոշում կայացնելու պատասխանատվությունն ու ռիսկը ահռելի է:
Այս պահին որոշում կայացնելը ռիսկի, համարձակության գործ է, բայց հազար անգամ պետք է ծանրութեթև անել, հաշվի առնել թեր ու դեմ կողմերը:
Մենք երեքշաբթի վարչության նիստ ենք հրավիրել, պետք է քննարկենք Ամուլսարի հարցը, տեսնենք՝ ինչպիսին է մեր դիրքորոշումը:
Մի բան կարող եմ ասել, որ ինչքան էլ կարդանք ու խոսենք, միևնույն է, չունենք այն ինֆորմացիան, որն ունի Նիկոլ Փաշինյանը: Կան բաներ, որ ինձ համար ակնհայտ են, բայց ես համարձակություն չունեմ ասել՝ բացել թե չբացել Ամուլսարը, որովհետև իմ ինֆորմացիան բավարար չէ վերջնական վճիռ կայացնելու համար…
Ես կարդացել եմ նախկին բոլոր զեկույցները և ուսումնասիրությունները, ասեմ, որ ռիսկերը շատ-շատ են, ահավոր են: Հայաստանի բարձրադիր կետում՝ 2900 կմ բարձրության վրա մի պրոցես է գնալու, որի արդյունքը անձրևի ու ջրի հետ տարածվելու է 900 հեկտար կազմող շրջակա տարածքում. 900 հեկտարի վրա ռիսկային գոտի է առաջանում, և մոտակա տարածքում բնակչության թիվը հասնում է 500 հազարի. այսինքն՝ Հայաստանի մի լուրջ հատվածը վտանգի տակ է հայտնվում»,- այս մասին Առաջին լրատվականի հետ զրույցում հայտնել է Արամ Մանուկյանը
տեսանյութը՝ 1IN.AM