Բայց նկատել եք, որ ցանկացած պահի մեր ազգաբնակչությունը մեկ րոպեում կարող է փոխել մասնագիտությունը և ըստ պատեհության դառնալ բնապահպան, երկրաբան, քաղաքագետ, ազգագրագետ և այդպես շարունակ. Էդգար Մխիթարյան
Հիմա ազգովի դարձել ենք երկրաբան-բնապահպաններ։ Բնապահպանությունից խոսում են մարդիկ, որ բնությունից հեռու են այնքան, որքան ազգս ռեգբիից։ Ինչ լավ կլիներ, որ ամեն մեկը զբաղվեր ըստ ստանձնած պարտավորության։
Հիմա ըստ էության։
Ինքս երկրաբան չեմ և չեմ կարող հստակ դիրքորոշում հայտնել Ամուլսարի հարցի վերաբերյալ։ Բայց այս հարցով արտահայտվում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք մաքսիմում կարող են ունենալ սիրողական մակարդակ այդ հարցի շուրջ։ Այս հարցի շուրջ աղաղակում են մարդիկ, որոնք 4, 5, 6 և 7 տարի առաջ որևէ խնդիր չէին տեսնում Ամուլսարի շահագործման մեջ՝ լինելով իշխանության տարբեր օղակներում։
Այս հարցի շուրջ արտահայտվում են կոչումով քաղաքագետներ, որոնք հստակ խոսում են ընդդեմ Ամուլսարի, պնդում կոռուպցիոն սխեմայի մասին և հետն էլ նշում, որ դա իրենց անձնական կարծիքն է, որի իրավունքը ունեն։ Վառ ապացույց քաղաքագիտության <<գիգանտ>> Հայկ Մարտիրոսյանն է, որ 2018 թ. հոկտեմբերին լայվերով հանդես էր գալիս թե որպես հեղափոխության ջատագով, թե փորձում պղտորել հասարակության կյանքը’ կանխագուշակելով հզոր պատերազմ, և որ առաջին հարվածը լինելու էր Նախիջևանից նույնիսկ Երևանի ուղղությամբ։
Հստակ հարց եմ ուղղում Հայկ Մարտիրոսյանին։ <<Դու քաղաքագետ ես, թե երկրաբան — բնապահպան վարագույրի տակ անձնական կարծիք արտահայտող՝ հղում անելով խոսքի ազատությանը>>։ Քո անձնական կարծիքը չփորձես պարտադրել հասարակությանը իբրև <<fake>> փորձագետ։ Անկեղծ հարց եմ ուղղում Հայկ Մարտիրոսյանին և Ամուլսարի դեմ հանդես եկող ակտիվիստներին, որոնք որևէ կերպ ի զորու չեն մասնագիտական տեսակետ հայտնել։
Ինչո՞վ եք բացատրում ձեր ընտրովի ակտիվությունը Ամուլսարի դեմ։ Եթե հայրենիքը այդքան լավ եք ճանաչում, առավել ևս սիրում, ապա պիտի որ իմանաք, որ Հայաստանում կան շատ այլ հանք շահագործողներ’ սկսած Ագարակից Քաջարանից, վերջացրած Սոթքի ոսկի հանքերից, Ալավերդու պղնձաձուլարանից։ Էլ չեմ ասում Արցախում շահագործվող Դրմբոնի ոսկու հանքերը։
Հիմա ձեզանից որևէ մեկը հանձն կառնի անկեղծ պատասխանել, թե ինչու չեք պայքարում Ագարակի, Քաջարանի և այլ հանքարդյունաբերողների դեմ։ Երևի թե հիշում եք, որ այդ հանքերի շահագործումը սկիզբ է առել սովետական տարիներից և աշխատում են սովետական բարքերով առանց անվտանգության չափանիշների։ Եթե չպատասխանեք, ապա չեմ կարող այլ բան մտածել, քան որ սնվում եք այդ տարածքների հանքատերերի կողմից, որոնց ձեռնտու չէ հանքարդյունաբերության մեջ ներդրվող անվտանգության բարձր նշաձողերը։
Հ․Գ․
Ի դեպ, ատոմակայանը անվտանգ է՞։ Ինչու չեք պայքարում դրա դեմ։
Բայց նկատել եք, որ ցանկացած պահի մեր ազգաբնակչությունը մեկ րոպեում կարող է փոխել մասնագիտությունը և ըստ պատեհության…
Posted by True News on Thursday, August 22, 2019