Ոստիկանությունը օրենքով գող Անդիկի սպանությունից կադրեր է հրապարակել

Սպանության փաստով հարուցվեց քրեական գործ:

Ձեռնարկվեց ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Տեսագրություններում երևում էր մի երիտասարդ, որը ատրճանակով մոտենում է բակի տաղավարում հավաքված մարդկանց ու կրակ բացում նրանց ուղղությամբ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, թե կասկածյալը ինչպես է հասել դեպքի վայր և որ ուղղությամբ է դիմել փախուստի սպանությունից հետո:

Ոստիկանության մի քանի ստորաբաժանումների համագործակցված միջոցառումների շնորհիվ պարզվեց կասկածյալի ինքնությունը՝ ՌԴ 32-ամյա քաղաքացի: Պարզվեց, որ կա նաև սպանությանն օժանդակող անձ: Ճշտվեց նաև նրա ինքնությունը՝ Երևանցի 50-ամյա քաղաքացի, որը ժամանակավորապես բնակվում է ՌԴ-ում:

Իրավապահների միջոցառումներով պարզ դարձավ նաև, որ կասկածյալը այս տարվա մայիսին մեկ շաբաթով եղել էր Հայաստանում: Այդ ընթացքում Հայաստանում էր եղել նաև սպանությանն օժանակելու մեջ կասկածվող անձը: Եվ նրանք մի քանի անգամ հանդիպել էին: Դրանից հետո, 1 օրվա տարբերությամբ նրանք վերադառնում են ՌԴ: Հունիսին, օրերի տարբերությամբ, կրկին գալիս են Հայաստան, և օրեր անց տեղի է ունենում սպանությունը, որից հետո ժամերի տարբերությամբ երկուսն էլ լքում են Հայաստանը:

Հանցագործության բացահայտման շրջանակներում ռուս գործընկերների հետ համագործակցելու նպատակով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը մեկնել է ՌԴ: Օգոստոսի 20-ին ՌԴ-ին Հայաստան է վերադառնում սպանությանը օժանդակելու մեջ կասկածվողը, որը հաջորդ օրը հայտնաբերվում, բերման է ենթարկվում ոստիկանություն և ձերբակալվում:

Շարունակվում են միջոցառումները՝ սպանությունը կատարած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ