ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, արձագանքել է իշխանության հասցեին հնչող քննադատություններին:
«Հայկական «Ֆեյսբուքը» քիչ-քիչ սպառում ա օբյեկտիվության, սթափության ու առողջ բովանդակային քննարկման հնարավորությունները:
Էմոցիոնալությունը, սարկազմը, վիրավորանքն ու միակ խելացին լինելու մոլուցքն արդեն գիրիշխող են:
Օդից կախված մամուլ, կոնտեքստից կտրված արագ տարածվող անբովանդակ մտքեր, սեփական ճշտի մոլուցքով տառապող ու դիմացինի անհաջողության վրա ուրախացող «օբյեկտիվներ», վերջնագրերով սպառնացող ժողովրդավարներ, մեծամտությամբ տառապող մարգինալ փաստաբաններ, սկզբունքայնությունից խոսացող անսկզբունք քաղաքական գործիչներ:
Հուսադրողը այն է, որ Հայաստանը «Ֆեյսբուք» չի»,- գրել է նա՝ ավելացնելով #Savemybrain հեշթեգը:
Նյութի աղբյուր ՝ SHANTNEWS