Խոշոր հրդեհ Լոռիում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Լոռու մարզի Ղուրսալի համայնքում այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 09:42-ի սահմաններում:

Հրդեհւը բռնկվել է գյուղի բնակիչ Ալեքսան Տոնոյանին պատկանող պահեստավորված խոտի դեզում:

Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է ժամանել 3 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանը:

Ժամեր շարունակ հրշեջները պայքարել են ոչ միայն կրակի մարման, այլ նաեւ դրա տարածման դեմ: Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի բնակելի տներն ու կայանված մեքենան, մինչդեռ այրվել է ավելի քան 1000 հակ անասնակեր խոտ:

Վնասվել է նաեւ անասնագոմն ու խորդանոցը, մինչդեռ հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակն ու անվնաս տարածք դուրս բերել անասնագոմում եղած անասուններին:

Տան տիրոջ խոսքով՝ ինքը շուրջ 2 մլն դրամի վնաս է կրել: Ընտանիքը բաղկացած է 6 անձից: Հրդեհի առաջացման պատճառները դեռ պարզ չեն:

Նյութի աղբյուր՝ armtimes.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ