Փաշինյանը ձեր ռոբի կամ սեռժի նման հաստակող չի, որ մի բան ասել է, մնա իր քարացած կարծիքին ընկեր դաշնակներ

Ալիս Սողոմոնյանը գրում է․

ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ԹԵՄԱ~ ԳՏԱՆ
«Դեմքերը, ախ, բութ են այնպես` կարծես շինված են տապարով»:
Սա դեռ ոչինչ, բա երանելի Չարենցի էն մի «պնակալեզներ» դիպուկ բնորոշու՞մը: Դաշնակները, երևի, այն դեռ չեն էլ մարսել, երևի կոկորդներին է մնացել:

Բայց դե պառլամենտական ընտրություններից հետո ստացած ՄԱՆԹՐԱԺԻ հետ դեռ չեն կարող համակերպվել, շարունակում են վառված մնալ ու առիթ-անառիթ փորձում են կծել վարչապետին` այս անգամ հայտարարելով, թե` գործող իշխանությունների չկշռադատված գործողություններն են պատճառը, որ Ամուլսարի հետ կապված թնջուկը չի բացվում: Դե հիմա արի ու դրանց հիշողությունը մախաթով մի քրքրի, որ հիշեն իրենց այն երջանիկ օրերը, երբ սև կարդինալ սեռժի օրոք կառավարության մաս էին կազմում:

Այդ ժամանակ չէ՞ր, ընկեր դաշնակներ, որ Ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսեց: Դուք այն ժամանակ կառավարության մաս էիք և այն աստիճան էյֆորայի մեջ էիք, որ թքած ունեցաք կամ ռիսկ չարեցիք հակաճառել իրեն ձեր պապայի տեղը դրած հանցագործ սեռժին, թե, ախր, ո՞նց կլինի հրաբխային սարը տեղից վերացնել, բա որ Ջերմուկի բրենդ հանդիսացող ջրի ակունքները կորչե՞ն, կամ ջուրը կորցնի իր հատկությու՞նը:

Հիշեցնեմ, ընկեր դաշնակներ, դա 2016 թվականն էր, իսկ դրան նախորդել էին այդ պայմանագիրը ստորագրելու արարողությունները, որոնց դուք մասնակցել ու հավանություն էիք տվել: Երբ այդ «Լիդիան Արմենիա»-ն սկսեց տաշել սարը, դուք էլի կայիք կառավարությունում ու բանի տեղ չդրիք ջերմուկցիների, կեչուտցիների բողոքներին: Սեռժի ոչ ու փուչ թագավորության օրերին, երբ դուք մաս էիք այդ իշխանության, ժողովրդի բողոքները լսելու սովորություն չկար, և դուք` ընկեր դաշնակներ, զահլա չունեիք հետաքրքրվելու, թե.

1.Բնապահպանների ահազանգերին «Լիդիան Արմենիա»-ն ներկայացնում է փաստաթղթեր, որոնցում խոսք անգամ չկա հանքն օգտագործելու ռիսկերի մասին: Դրանք այն չարաբաստիկ փաստաթղթերն են, որ ներկա կառավարության քննչական կոմիտեն միայն դրանց ուսումնասիրությամբ է Փաշինյանին եզրակացություն ներկայացրել, թե` քրեական գործ հարուցելու հիմքեր չկան:

2. Փորձաքննություն չի անցել թթվային դրենաժի գործոնը, հաշվի չի առնվել միջազգային հայտնի 4 փորձագետների բացասական եզրակացությունն այդ հարցի վերաբերյալ` իրենց համոզիչ փաստարկներով:

3.Միջազգային կոնվենցիաներից խախտվել են` կլիմայի փոփոխության կոնվենցիան, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի` Օրհուսի կոնվենցիան, անապատացման պայքարի դեմ և էլի մի քանի կոնվենցիաներ: Չհարգելով այդ կոնվենցիաները, մեր երկիրը խնդիրներ է ունենալու:

Դուք սրանց մասին չգիտեի՞ք, ընկեր դաշնակներ, թե գիտեիք, բայց սեռժի դեմ խաղեր տալու ռիսկ չունեիք: կամ էլ էն մարդակեր ռոբից վախեցաք` հանկարծ որ ձեզ հիշեցնի, թե` «Չե՞ք հիշում, թե ես էս նոր կառավարության հասցեին ասել եմ` չի կարելի օտար ներդրողին նեղացնել»: Շատ որոշակի է ասել` նեղացնելով ներդրողին, նեղացնում եք ազգադավ քոչոյին իրեն, որովհետև ռոբի ընտանիքը մաս ունի այդ գործարքից:

Ուրեմն, ընկեր դաշնակներ, մեկ անգամ էլ փաստենք – դուք, կառավարության մաս կազմող ընկերներ, 2016-ին կարող էիք ձեր «տղամարդու» խոսքն ասել սեռժին; Չասացիք, վախեցաք: Հիմա էլ եք շարունակում վախենալ ոչ միայն սեռժից, այլ նաև էն հանցագործ ռոբից, դրա համար եք օրն ի բուն քարկոծում նոր կառավարությանը:

Ձեր, այսպես ասած, հայտարարության մեջ մի դրական բան կա` հանրաքվե անցկացնել Ամուլսարի խնդրով: Բռավո, ընկեր դաշնակներ: Դուք տեսաք, արձանագրեցիք, որ ջերմուկցիներն արդեն 3000 ստորագրություն են հավաքել, Ջերմուկի ավագանին էլ հաստատել է դրանք: Գումարենք բնապահպան ակտիվիստների մեծ շարժումը: Նշանակում է համընդհանուր է այդ «Լիդիան Արմենիա»-յին Հայաստանից ռադ անելու ցանկությունը: Դուք թեմա որսալու հոտառությամբ զգացիք այդ շարժումը, վաղն էլ կասեք` մենք էինք նախաձեռնել հանրաքվեն: Բայց ձեր երեսը մի քանի գույն ունի, վախենամ թե հանրաքվեի օրը երկրից բացակայեք կամ էլ վատ զգացողությունից տանից դուրս չգաք:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, այդ էլ ասեմ ձեզ, որ Փաշինյանը ձեր ռոբի կամ սեռժի նման հաստակող չի, որ մի բան ասել է, մնա իր քարացած կարծիքին: Նիկոլ Փաշինյանը, ընկեր դաշնակներ, դեմոկրատ մարդ է, ժողովրդով իշխանության եկած, այդ ժողովրդի սերը վայելող և ժողովրդի ձայնը անսացող: Նա չի ամաչի փոխել իր որոշումը: Ես գոնե դրանում համոզված եմ:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ԹԵՄԱ~ ԳՏԱՆ«Դեմքերը, ախ, բութ են այնպես` կարծես շինված են տապարով»: Սա դեռ ոչինչ, բա երանելի Չարենցի էն մի…

Posted by Alis Sogomonjan on Wednesday, August 21, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ