Ամուլսարի խնդրով վերջին օրերին խոսում են բոլորը: Ոչ միայն նրանք, ովքեր տարիներ շարունակ պայքարել են հանքի շահագործման դեմ, այլեւ անգամ նրանք, ովքեր լռեն են:
Օրինակ՝ Դաշնակցությունը, որ երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հարցը դնել հանրաքվեի:
Հայտարարության մեջ ՀՅԴ ԳՄ-ն նշել է, որ «առաջնահերթություն համարելով ազգային և պետական շահը, հանրային համերաշխությունը, բնական պաշարների անվտանգ շահագործումը, շրջակա միջավայրի կենսաբազմազանության պահպանումն ու երկրի կայուն զարգացումը», մտահոգիչ է համարել այն, որ «հրապարակված եզրակացությունները բավարար համոզում և վստահություն չեն ներշնչում ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական շրջանակներում»։
«Իշխանություններին կոչ ենք անում հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում։ Կարևորելով խնդրի հանրային հնչեղությունը, երկրի սոցիալ-տնտեսական և բնապահպանական հեռանկարի վրա վերջինիս հնարավոր լրջագույն ազդեցությունն ու ռիսկերը, նպատակահարմար ենք գտնում՝
-հանրային և մասնագիտական լրացուցիչ քննարկումների արդյունքում հասնել համոզիչ լուծումների,
-վերականգնել առողջ երկխոսությունը մասնագիտական փորձագիտական շրջանակների հետ,
—հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող եւ հանրության կողմից ընդունելի որոշման»։
Լավ է, իհարկե, որ Դաշնակցությունը եւս մտահոգ է խնդրով, հարցն այն է, սակայն, թե ինչու տարիներ առաջ մեկնարկած այս ծրագրի կապակցությամբ մտահոգիչ ռիսկեր չէր տեսնում, ասենք՝ բնական պաշարների անվտանգ շահագործման հարցով:
Գուցե պատճառն այն է, որ այն ժամանակ բնապահպանության նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը հայտարարում էր, թե Ամուլսարի հանքում օրենքի խախտումներ չկան, որ ինքը կողմ չէ «ամեն գնով էմոցիոնալ հայտարարություններն առաջ մղելու», որ «բնապահպանների մի մասն ամենևին չի զգում պատասխանատվություն, պարզապես փորձ է արվում ամեն բան շահարկել»:
Պարզապես մի քանի մեջբերումներ անենք Ամուլսարի վերաբերյալ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարություններից:
Նյութի աղբյուր՝ ILur.am