Բժիշկները մոտ 2 հազար լեղաքար են հեռացրել կնոջ մարմնից

Թաիլանդի 60-ամյա բնակչուհին անգամ պատկերացնել չէր կարող, թե ինչն է իր փորկապության եւ որովայնում ցավերի պատճառը:

Զննելով հիվանդանոց դիմած կնոջը՝ բժիշկները լեղապարկում քարերի կուտակում են հայտնաբերել:

Համապատասխան վիրահատությունը տեւել է 40 րոպե: Վիրաբույժները ցնցված են եղել՝ հաշվելով լեղաքարերի թիվը՝ 1989, ընդ որում դրանք բոլորը տարբեր չափերի էին:

Մինչ այդ սա բոլորովին էլ ռեկորդային ցուցանիշ չէ: 1987-ին Սասեքսում 85-ամյա կնոջ լեղապարկից հեռացվել էր 23530 քար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ