Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է իրեն Արցախը հանձնելու մեջ մեղադրողներին:
«Եթե կան մարդիկ, ովքեր հայտարարում են, որ հեղափոխությունը ծրագիր է Արցախի դեմ դավադրություն անելու համար, իրենք պետական դավաճանության մեղադրանք են հնչեցնում:
Հիմա այդ մարդիկ անհասցե հայտարարություններ են անում, համապատասխան մարմինները, դա ազգային անվտանգության խնդիր է, պետք է այդ մարդկանց հրավիրեն, ասեն՝ տվեք ձեր տվյալները»,- ասաց նա:
Եթե կա այդպիսի բան, ըստ Փաշինյանի, ուրեմն պետք է այդ դավադիրները հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն: «Իսկ եթե պարզվի, որ դուք սուտ հայտարարություններ եք անում, ընդամենը հանրությունը պետք է իմանա, որ դուք սադրիչ ստախոսներ եք»,- ասաց Փաշինյանը: