Արամ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երջին օրերի բուռն քննարկվող Ամուլսարի հարցին.
Ամուլսարի հարցում երեսպաշտության չափաբաժինը շատ մեծ է:
Ժամանակին Գնդեվազի բնակիչները վաճառեցին «Լիդիանին» իրենց խնձորի եւ ծիրանի այգիները, իրենց ցորենի արտերը:
Վաճառեցին բարձր գներով, նյութապես չտուժեցին: «Լիդիանի» հետ գործ բռնած տեղաբնակներն իրենց ստացած գումարներից գոհ էին մնացել, դրանցով բնակարաններ են գնել մայրաքաղաքում, ավտոմեքենաներ եւ այլն:
Իսկ հիմա նրանցից շատերը դարձել են խանդավառ «բնապահպաններ», միտինգներ են անում՝ «վա~յ, մեր սարերը, վա~յ, մեր ձորերը» թեմայով: