7 տարեկանից սկսած Սիլվա Հակոբյանը մասնակցել է մի շարք բարեգործական համերգների «Զատիկ» որբանոցում, կարմիր խաչի հիվանդանոցում, հայկական բանակում և այլ տեղերում։
Դպրոցն ավարտելուց առաջ նա ընդունվում է Երևանի ժամանակակից նվագախմբի քոլեջը։ Սիլվա Հակոբյանը մուտք գործեց հայկական շոու բիզնես 2006 թվականին իր «Գիշեր է» երգով, որը արժանացավ մի շարք մրցանակների և գրանցվեց որպես տարվա լավագույն հիթերից մեկը։
Նույն տարի իր «I like» երգով նա մասնակցեց Լոնդոնում BBC-ի «The Next Big Thing» միջազգային մրցույթին, որի 2000 մասնակիցների միջին Սիլվան շահեց Գրան պրի։ Ըստ BBC-ի վարկանիշի Սիլվան ճանաչվեց լավագույն 6 երիտասարդ երգչուհիներից մեկը աշխարհում։
Նույն թվականին հայտարարվեց նաև «Լավագույն երաժշտական հայտնություն» և ստացավ Վարդուհի Վարդանյանի անվան մրցանակը։ 2006 թվականին նաև ստացավ մրցանակ «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։ Նույն թվականին ստացավ մրցանակ Լոս Անջելեսում, ուր նրա «Գիշեր է» երգը անաչվեց, որպես լավագույնը։
- Music by: Kuat Abilov
- Lyrics by: Mane Hakobyan
- Arrangement:Renat Urazov, Kuralbek Tuleev
- Mix and mastering by:Galymzhan Kurmatov
- @Zholdassov_production
- Video by Haik Haroutiounian