«Եզդի համայնքի նվերը». Նիկոլ Փաշինյանը ցուցադրել է իր նոր շանը

Արագածոտնի մարզի ծաղկահովիտ գյուղում այսօր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հավաքից հետո դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մոտեցավ քաղաքացիներին՝ ողջագուրվելու եւ նրանց խնդիրները լսելու:

Բնակիչները նրան շան ձագ նվիրեցին, որին գրկած՝ Փաշինյանը րոպեներ շարունակ բարեւում էր քաղաքացիներին:Սա վարչապետի պաշտոնակատարի արդեն երրորդ շունն է: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» ժողովրդական շարժման օրերին Շիրակի մարզից քայլող Փաշինյանի խմբին միացել եւ մինչեւ Երեւան էր հասել հայտնի Չալոն՝ «Քայլոն»:

Օրերս հերթական հավաքի ժամանակ Փաշինյանը տեղեկացրեց, որ նա կառավարական առանձնատանը՝ իրենց հետ է ապրում:

Ամիսներ առաջ էլ Նիկոլ Փաշինյանին Ջավախքում եւս շան ձագ էին նվիրել: «Արջուկը եւ Չալոն իրար հետ են ապրում, բայց «յոլլա» չեն գնում, անընդհատ կռվում են»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ