Արտակ Գալստյանը գրում է ․
ՈՉ ԱՄՈՒԼՍԱՐԻՆ ՝ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐՎԱԾ Ե՞ՐԳ …..
Վայոց ձորի մարզում գործում է 42 փոքր Հէկ: Հէկերի գերիշխող մասը Եղեգիս գետի և դրա վտակների վրա են:Եղեգիսը Արփա գետի վտակներից է, երկարությունը՝ 47 կմ:
24 հէկ է կառուցված Եղեգիսի ու վտակների վրա, եթե գումարենք խողովակների երկարությունը, կստացվի, որ 47 կմ-անոց գետի 34 կիլոմետրն արդեն իսկ հոսում է խողովակի միջով:
Փոքր ՀԷԿ էրը պատկանում են նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին: «Մինա-Մայա» ՍՊԸ-ի երկու ՀԷԿ-ը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբոր ՝ Սաշիկ Սարգսյանի ընտանիքին:
Հզորությամբ հանրապետության ամենամեծ փոքր ՀԷԿերից է, «Եղեգիս-1» -ը: Տարածքում հայտնի է որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ՀԷԿ:
Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանին է պատկանում Հերմոն համայնքի վարչական տարածքում գործող «Էլեգիս» ՍՊԸ-ի և «Սանռայզ էլեկտրիկ» ՓԲԸ կողմից շահագործվող չորս հէկերը:
Գեներալ Հովիկ Օհանյանյանի ընտանիքը ունի մեկ ՀԷԿ 3380 կվտ հզորությամբ:
Նախկին գլխավոր դատախազ, Աղվան Հովսեփյանի ընտանիքին է պատկանում Հորբատեղ համայնքի վարչական տարածքում կառուցված «Սուրբ աղբյուր» և «Վարդահովիտ» ՀԷԿերը:
ՀՀ Նախկին Վարչապետ Տիգրան Սարգսյանի փեսային՝ Հայկ Սուվարյանին է պատկանում Գողթանիկ համայնքի վարչական տարածքում գործող «Գողթանիկ» և «ՌԱԵԼ ԳէՍ» ՀԷԿ-երը:
Եղեգիս գետի Հերմոն և Արտաբույնքի վտակների վրա ՀԷԿ-եր է կառուցել նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը:
ՀԷԿ ունի նաև Սուրեն Կարայանը ֆինանսների նախկին փոխնախարարը:
Եղեգիսի «Տիգրան Մեծ» ՀԷԿը պատկանում է Գագիկ Ծառուկյանի մտերիմ Զոհրաբ Շահբազյանին:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿերի կողմից կազմում է շուրջ 685 մլն կվտժ, որը Հայաստանում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի ընդամենը 9% է:
Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոն»-ի տվյալների համաձայն` Եղեգիս գետում ջրի ջերմաստիճանը բարձրացել է 1 աստիճանով: Թափանցելիությունը նվազել է 3 միավորով, թթվածնի պարունակությունը` 2 միավորով: Դա անդրադարձել է ձկնապաշարների վրա: Գետի ստորին հատվածներում կարմարխայտ էնդեմիկ ձկնատեսակն արդեն անհետացել է:
ՀԷԿ էրի շահագործման ընթացքում չեն պահպանվում բնապահպանական նորմերը, բնապահպանական թողքը, ձկնուղին ձևական բնույթ են կրում: ՀԷԿը ոռոգման սեզոնին աշխատեցնելու սահմանված ժամերը միայն թղթի վրա են մնում: Գյուղացու բերքը,շրջակա անտառը չորանում է՝ չոռոգվելու պատճառով:
Վերը նշվածից ակնհայտ է,որ Վայոց Ձորի ՀԷԿ էրը իրական բնապահպանական աղետ են և տարիներ շարունակ փաստացի ոչնչացրել և շարունակում են ոչնչացնել մարզի էկոհամակարգը:
Սակայն ի տարբերություն Ամուլսարի ոչ մի բնապահպան այս թեմայով չի արձագանքում,ՀԷԿերի փակման պահանջ չի ներկայացնում,փողոց չի փակում,Վարչապետի հետ հանդիպում չի պահանջում:
Ընդ որում և ՀԷԿերը և Ամուլսարը գտնվում են Վայոց Ձորի մարզում:
Ընդ որում Ամուլսարի շահագործման դեպքում նրա պատճառած բնապահպանական վնասը դեռ ենթադրությունների դաշտում է,իսկ ՀԷԿերինը առկա է,տեսանելի անզեն աչքով և տևում է տարիներ շարունակ:
Բնական հարց է առաջանում,ի՞սկ ինչու են լռում մեր բնության պահապանները,ի՞նչու փողոց չեն փակում,50 մեքենայով Երևան չեն գալիս և չեն պահանջում Վարչապետից դադարեցնել դրանց շահագործումը:
Կարծում եմ ՀԷԿերի սեփականատերերի վերը նշված ցանկը և այն հանգամանքը,որ Վայոց Ձորի նախկին մարզպետ,ՀԷԿ-ի սեփականատեր Սերգեյ Բագրատյանը նույնպես <<պայքարում>> է բնապահպանության համար,ընդեմ Ամուլսարի, տալիս է նաև հենց այս հարցի պատասխանը:
Մի հին խոսք կա,չի կարելի <<պայքարել>> քեզ հաց տվողի դեմ կամ ֆինանսավորել քո դեմ պայքարը:
Ինչպես ասում են,ով վճարում է,նա էլ պատվիրում է երաժշտությունը:
Այսօրվա պատվիրված երաժշտությունը կոչվում է ոչ Ամուլսարին:
Հետևությունները թողնում եմ ընթերցողին:
ՈՉ ԱՄՈՒԼՍԱՐԻՆ ՝ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐՎԱԾ Ե՞ՐԳ …..Վայոց ձորի մարզում գործում է 42 փոքր Հէկ: Հէկերի գերիշխող մասը Եղեգիս…
Posted by Artak Galstyan on Wednesday, August 21, 2019