Արտակ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Էն, որ կառավարության որոշումը կարող էր շատերի դուրը չգալ, ոչ միայն բնական է, այլև սպասելի էր ու նորմալ է։
Բայց նորմալ չէ, որ սրա արդյունքում կտրուկ վերաբերմունք է փոխվում կառավարության ու վարչապետի նկատմամբ։
Նիկոլին հազար ու մի բանում կարելի է մեղադրել, անհավասարակշիռ լինելուց մինչև հումորի զգացում չունենալ։ Բայց ես չեմ հավատում, որ Նիկոլին անձամբ կամ հեռակա ճանաչող որևէ մեկը կարող է հավատալ, որ Նիկոլը իրական վտանգ տեսնելով կարող էր նման որոշում կայացնել։
Պատահական չի, որ սկսեց շրջանառվել «Նիկոլին մոլորեցրել են» թեզը։ Էս էլ ա աբսուրդի ժանրից, չէր կարող Նիկոլը տենց հեշտ մանիպուլացվել։
Ու իմ համար հստակ ա, որ ինքը խնդիրը ուսումնասիրել ա, միլիոն հոգու հետ խոսել ա՝ էդ թվում մասնագետների ու եկել ա եզրակացության, որ անվտանգ ա։, ասել եմ, ու ասում եմ, ես մտահոգվելու բաներ եմ տեսել զեկույցում։ Բայց դրանից անդին շատ ավելի վստահում եմ Նիկոլին, քան որևէ ուրիշին, ով կոմպրոմիսի տարբերակ չթողնելով իրանն ա պնդում։
Իշխանությանը աջակցելու եմ՝ ինչ որոշում էլ էս հարցում կայացնի։
Պաշտպանելու եմ։
Չեմ հավատում Հայաստանի կործանման մասին չարագուշակումներին։
Կարող եք ինձ էլ ներառել ձեր սև ցուցակում։ Հազիվ Հայաստանը զարգացնելու շանս ա, ու նորից նույն սխալն ենք կրկնում, կոնկրետ մեկ առանձին խնդիրը ու մեր կարծրատիպային կարծիքն էդ հարցի մասին դարձնում ենք լեգիտիմ իշխանությանը խփելու համար։ 92ին, Հայաստանի համար դժվար պերիոդում, դաշնակցությունն էր Երևանի փողոցներում իշխանության ոտերի տակը թուլացնում, հիմա էդ նույն սխա՞լն ենք կրկնելու։
#ոչԴոդացմանը
#ոչՌոբոտացմանը
#ոչՍերժանտացմանը
#դուխով
#առողջՀայաստան
#մաքուրԲնություն
Արտակ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.Էն, որ կառավարության որոշումը կարող էր շատերի դուրը չգալ, ոչ միայն…
Posted by True News on Tuesday, August 20, 2019