Շարունակվում են օգոստոսի 20-ին՝ ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 21:30-ի դրությամբ այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 30, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից և տեղի 10 բնակիչ: Այրվել է մոտ 50-60 հա խոտածածկույթ, գիհի, կաղնու ծառեր և թփուտներ:
Օգոստոսի 21-ին` ժամը 14:26-ին, հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն, որին մասնակցել է 5 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 5, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից, հայտնում են ԱԻՆ լրատվականից: