Հայ մասնագետները «լազերային կուրացման սարքեր» են ստեղծել

Հայ մասնագետները ստեղծել են «լազերային կուրացման սարքեր», որոնք նախատեսված են հակառակորդի դիպուկահարներին հայտնաբերելու եւ վնասազերծելու համար։

«Սարքի առավելությունն այն է, որ մինչեւ դիպուկահարի աշխատելը, նախքան կրակոց արձակելը, սարքը թույլ է տալիս նրան հայտնաբերել, որքան էլ որ դիպուկահարը քողարկված լինի: Ինչքան էլ նա թաքնվի, օպտիկան չի փակում, քանի որ օպտիկան պիտի բաց տեսադաշտ ունենա, որ թիրախ որոնի: Այդ օպտիկայից անդրադարձվող ճառագայթները որսալով՝ մեր սարքը հայտնաբերում ու բացահայտում է դիպուկահարի գտնվելու վայրը: Ինչպես նաեւ հզոր լազերային ճառագայթի օգնությամբ շարքից դուրս է հանում տվյալ օպտիկական սարքը»,- պատմել է մասնագետներից մեկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ