Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր. «Չքնաղ Սևանի ափին… և ոչ, այս գրառումն Ամուլսարի մասին չէր»:
Լուսանկարի մեկնաբանություններում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կինը՝ Գայանե Տեր-Աստվածատրյանը, գրել է. «Տեղն ա մեզ, 70% ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց»:
Սիմոնյանը պատասխանել է. «Գայանե Տեր-Աստվածատրյան ջան, բայց դուք Լուսավոր Հայաստանից եք, մեզ եք ձայն տվե՞լ, ուղղակի հարցնում եմ»:
Մեկնաբանություններում ակտիվ քննարկում է սկսվել:
Չքնաղ Սևանի ափին…… և ոչ, այս գրառումն Ամուլսարի մասին չէր ))
Posted by Tigran Avinyan on Tuesday, August 20, 2019