Ամսեկան 3250 դրամ կամ մոտ 7 դոլար և Ամուլսարի հարցը կլուծվի, ովքեր են պատրաստ վճարել այս գումարը․․․․

Արտակ Գալստյանը գրում է ․

ԱՄՈՒԼՍԱՐԻ ԳԻՆԸ ՝ ԱՄՍԵԿԱՆ 7 ԱՄՆ ԴՈԼԱՐ…..

Երեկվանից համացանցի հիթը Ամուլսարն է և Վարչապետի ուղիղ եթերը:
Կարծիքները տարբեր են:
Մի մասը գտնում է,որ Ամուլսարի շահագործումը անվտանգ է,մյուսները դրա մեջ տեսնում են Ջերմուկի,Սևանի,ՀՀ բնության մահը:

Մի փոքրիկ հակահեղափոխական զանգված էլ փորձում է Ամուլսարը օգտագործել Վարչապետին և կառավարությանը վարկաբեկելու համար:
Միանգամից ասեմ,որ քանի որ մանրակրկին ծանոթ չեմ խնդրին այս հարցում դեռ դիրքորոշում չեմ արտահայտի:
Բայց կանեմ մի հանրային առաջարկ Ամուլսարի խնդիրը լուծելու համար:

Այն որ ՀՀ Վարչապետը չունի անձնական շահագռգռվածություն Ամուլսարի գործարկման հարցում դա հանրահայտ փաստ է,իսկ դա խեղաթյուրողները ուղղակի պղտոր ջրում ձուկ որսացող:
Մնում է երկու տարբերակ,որը քննարկվում է համացանցում:

1.Միջազգային արբիտրաժ,հավանական պարտություն և խոշոր չափի տուգանք,դիցուք 1 միլիարդ Ամն դոլար:

2.Անվնաս հանք,հազարից ավել աշխատատեղեր,դիցուք կես միլիարդ դոլարի եկամուտ ՀՀ Բյուջէ:

2-րդ կետի պահով ամեն ինչ պարզ է,ապրել ենք առանց դրա,կրկին կապրենք հանուն բնության:
Ըստ 1-ին կետի ստացվում է,որ մաքուր էկալոգիայի,Ջերմուկի,Սևանի և հայի գենի պահպանման գինը մեկ միլարդ դոլար է,որը մեր պետությունը նախկինների թալանի պատճառով չունի:

Այսօր արհեստականորեն ստեղծվում է մի իրավիճակ,որ իբր թե ամբողջ աշխարհասփյուռ հայությունը դեմ է Ամուլսարին և կողմ մաքուր էկալոգիային, փորձում են ներշնչել,որ սա քաղաքական պայքար չէ,այլ զուտ ազգի և բնապահպանական խնդիր:
Այս առումով աղմկողների անկեղծությունը ստուգելու համար մի առաջարկ անեմ:
Աշխարհում կա մոտ 12 միլիոն հայ:

Եթե ամեն հայ փոխանցի ՀՀ Պետբյուջէ ընդամենը 83 դոլար,ապա ազգովի մեկ տարվա ընթացքում կհավաքենք այդ մեկ միլիարդ Ամն դոլարը:
Ընդ որում պետք չէ դա միանգամից փոխանցել կարելի է փոխանցել ամսեկան 3250 դրամ կամ մոտ 7 դոլար և հարցը կլուծվի:
Բայց կա մի հարց:

Աղմկող,Վարչապետին ազգին և հեղափոխության դավաճանության մեջ մեղադրող,հանուն Ջերմուկի և Սևանի մաքրության ինքնահրկիզման պատրաստ,Բաղրամյան 26-ը,Աժ-ն և փողոցները փակող բնապահպաններից, նրանց աջակիցներից,արտերկրի Լաս Վեգասներից և ծովափնյա հանգստավայրերից խոսացող բնապահպաններից,Վարչապետին քննադատողներից քանիսն են պատրաստ,հանուն Սևանի, Ջերմուկի,բնության և Հայի գենի պահպանման իրենց գրպանից վճարել ամիսը 7 Ամն դոլար:
Կարծում եմ քչերը:

Ամփոփեմ՝
Առաջարկս բնական է դեռ մշակման կարիք ունի,զուտ տեխնիկապես:
Բայց ավելացնեմ նաև,որ եթե կասկածներս իրականանան և իրոք 12 միլիոն հայից մեկ տոկոսն անգամ չարձագանքի,ապա կարելի է արձանագրել հետևյալը:
Այս աղմուկը կապ չունի Ջերմուկի և Սևանի հետ,սա իշխանությանը,Վարչապետին վարկաբեկելու շարժում է և պետք է ստանա համարժեք պատասխան:
Ապրեք սթափ և խաղաղությամբ:
Հարգանքով՝

Արտակ Գալստյան

ԱՄՈՒԼՍԱՐԻ ԳԻՆԸ ՝ ԱՄՍԵԿԱՆ 7 ԱՄՆ ԴՈԼԱՐ…..Երեկվանից համացանցի հիթը Ամուլսարն է և Վարչապետի ուղիղ եթերը:Կարծիքները…

Posted by Artak Galstyan on Tuesday, August 20, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ