«11 տարի առաջ, այս օրը բարդություններով ծնվեցիր…». Դիանա Գրիգորյանի յուրօրինակ շնորհավորանքը որդուն

Դիաննա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել էր մի գրառում, որտեղ շատ գեղեցիկ և յուրօրինակ ձևով շնորհավորել էր իր որդու՝ Շառլի,  ծննդյան տարեդարձը։

Տասնմեկ տարի առաջ, այս օրը, մի շարք բարդություններով ծնվեցիր Դու…Շառլ: Քեզնով երազանքս կատարվեց, ունեցա որդի, որին անվանեցինք Շառլ: Հենց առաջին օրը քո խոշոր աչուկներով գերեցիր բոլորին, որովհետև այդ աչուկներից բարությունը հորդում էր: Իմ պարզ, մաքուր, բարի ու շատ խելացի ձագուկ Շնորհավոր ծնունդդ…քո լույս աշխարհ գալով երջանկացրիր բոլորիս`մասնավորապես պապիկիդ, ով անհամբեր սպասում էր, թե երբ է իր աղջիկը արու զավակ ունենալու, ափսոս շատ չվայելեց քո ներկայությունը….

 

Շառլ արդեն մեծ ես, քո կողքին ես ինձ պաշտպանված եմ զգում, առողջ ու քաջ մեծացիր, խելացի և արդարամիտ, գնահատող և հարգող, ընտանիքդ և հայրենիքդ սիրող ու պաշտպանող….Թող Տերը միշտ առաջնորդի քեզ Իր ճամփաներով և պինդ բռնի ձեռքդ , որ չսայթաքես…

Շնորհավոր….

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ