Իհարկե, հետևում եմ և կարծում եմ, որ քաղաքական որոշումը, որը կայացվել է, սթափ որոշում է, այսինքն՝ իշխանությունն արդեն սթափ պատկերացնում է, թե ինչ է իշխանությունը, հասունացման պահն է, երբ որ իշխանությունը գիտի, որ կարող է և պետք է ընդունել նաև ոչ պոպուլյար որոշումներ:
Ժամանակին չպետք է թույլտվություն լիներ Ամուլսարի շահագործման համար: Մեր երկրի ներսում գտնվում են որոշակի «քավորներ», որոնք իրականացնում են նմանատիպ գործարքներ, և նրանց մշտական աշխատանքն է եղել Հայաստանը կամ որևէ բան «բիրիքով» մի տեղ վաճառելը. այստեղից է սկսվել:
Հայաստանը չի արդյունահանելու, այլ մասնավոր ընկերություն է արտահանողը: Ընդհանրապես առանց հանքարդյունաբերության հնարավոր չէ կենսագործունեությունը, սակայն պետք է մի քիչ մտածել հետևանքների մասին և տեսնել, թե ՀՀ-ում ինչ դրական և բացասական հաշվեկշիռ կառաջացնի այդպիսի գործունեությունը… Եթե տեխնոգեն աղետ լինի, մենք նահանջելու տեղ չունենք:
Ես բնապահպան չեմ, որպես քաղաքական համոզմունք ունեցող անձ՝ ես ժամանակին այդպիսի թույլտվություն չէի տա: Սակայն ՀՀ իշխանությունները պարտավոր են հետամուտ լինել պետության ստանձնած պարտավորություններին. դա հասունության վկայական է:
Այս մասին Առաջին լրատվականի հետ զրույցում ասել է Գուրգեն Արսենյանը