«Մեր անողնաշար ջանին մեռնեմ, բախտին մեռնեմ, մեջքին մեռնեմ». Սերգեյ Դանիելյան

Սերգեյ Դանիելյանը ծնվել է 1964թ. նոյեմբերի 8-ին, Երևանում: 1989թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաանգլիական բաժինը: 1982-85թթ ծառայել է Խորհրդային բանակում: 1989-94թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում:

1995թ-ից աշխատել է Երևանի «Գոյ» թատրոն-լաբորատորիայում` որպես բեմի բանվոր, ապա` որպես դերասան: 1994թ-ից աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, ապա` Փոսի թատրոններում` որպես դերասան:

1995թ-ից աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար, հումորիստ: 1998թ. ռեժիսոր Միքայել Վաթինյանի հետ հիմնել է «ԻՕ» էքսպերիմենտալ մնջախաղի թատրոնը, որտեղ հեղինակել է մի շարք ներկայացումներ: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում:

2005թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան: Խաղացել է բազմաթիվ դրամատիկական և մնջախաղային դերեր:

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ