Նիկոլ Փաշինյանն արտասանեց Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արմավիրում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ քաղաքացիների համար արտասանեց Հովհաննես Թումանյանի՝ 1915 թվականին գրված «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը՝ մեկնաբանելով, որ այս բանաստեղծության վերջն այսօրվա մասին է․

«Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում

Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,

Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝

Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,

Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,

Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տըխո՜ւր, դատարկ ու խավար,

Զարկվա՜ծ հայրենիք,

Զըրկվա՜ծ հայրենիք։

Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,

Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,

Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,

Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,

Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,

Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,

Ողբի՜ հայրենիք,

Որբի՜ հայրենիք։

 

Եւ այս նո՛ր հայրենիքի , հզո՛ր հայրենիքի գործն իրականացնելու եւ շարունակելու համար է, որ մենք այսօր՝ 2018 թվականի դեկտեմբերի չորսին կանգնած ենք ձեր առաջ եւ վստահության քվե ենք ուզում ձեզանից»,- եզրափակեց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ