Արայի լեռան լանջերը այրվում են

«Այսօր առավոտվանից Արայի լեռան ստորոտում հրդեհ է բռնկվել, որն արդեն տարածվել է լեռան լանջերին: Այժմ այնտեղ աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները:

Չնայած որ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, թե այրվում է 20 հեկտար խոտածածկ տարածք, սակայն Եղվարդ համայնքից անզեն աչքով էլ տեսանելի է, որ հրդեհի տարածման մակերեսը այս պահին արդեն գերազանցում է 20 հեկտարը:

Հարկ է նշել, որ Արայի լեռան լանջերին կան նաև մեծ անտառային գոտիներ, և չնայած 90-ականներին տեղի բնակիչները իրենց տները տաքացնելու նպատակով բազմաթիվ ծառեր են հատել, այնուամենայնիվ լեռը պահպանել է անտառային զգալի հատվածը:

Ուստի հրդեհը ժամանակին չմեկուսացնելու դեպքում այն կարող է հասնել նաև անտառներին»,-գրել է «Հետք»-ը և տեսանյութ ու լուսանկարներ հրապարակել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ