Ռեփեր Միշոն Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին՝ կից գրելով նաև #saveamulsar հեշթեգը:
Հիշեցնենք, որ 2001 թվականին ՀՏ Հայկոյի (Հայկ Մարգարյան) հետ հիմնադրել է «Հայ Տղեք» խումբը, որը իր տեսակի մեջ առաջինն էր Հայաստանում։ Նրանց «Մաշնես ու ես» երգի տեսահոլովակը մեծ տարածում գտավ երիտասարդության շրջանում։ 2008 թվականին Միշոն և ՀՏ Հայկոն բաժանվեցին և յուրաքանչյուրը գնաց իր անձնական կարիերան ստեղծելու ճանապարհով։
Նա այժմ անդամ է «Հայ Թիմ» խմբի, որը մեջ է մտնում նրա երգերի մեծ մասի երաժշտության հեղինակ DJ Serjo-ն, Սաշը։ Միշոյի և առհասարակ «Հայ Տղեքի» և հետագայում «Հայ Թիմի» գործունեությունը միանշանակ չընկալվեց հայ հասարակության շրջանում։ Շատերը նրան և իր խմբին քննադատում էին երգերի խոսքերի համար, որոնք հիմանականում փողոցային ժարգոնով են գրված։
Տեսանյութը ստորև…