Գեներալի հավաստմամբ այս տունը եղել է փայտից , ուղղակի, ժողովրդի լեզվով ասած, թասիբի համար դարձրել է առանձնատուն։ Սարոյանի առանձնատունը իր շքեղությամբ չի զիջում մյուս պաշտոնյաների դղյակներից․ կենդանաբանական այգի, մեծ լողավազան և բոլոր մեծահարուստներին հատուկ հաճույքներ։
Հիշեցնենք , որ այսօր գեներալ Սեյրան Սարոյանը իր առանձնատանը լրագրողների հետ հանդիպում է ունեցել , պատասխանել նրանց հարցերին։
Մենք հեղափոխություն ենք արել, որ արդարադատություն ունենանք նշեց ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը:
Հարցին, թե ինքն էլ է հեղափոխությանը մասնակցել, նա պատասխանեց. «Բա ես ո՞ւր էի»:
Սարոյանն ընդգծեց, որ ինքը կողմ է եղել, որ Սերժ Սարգսյանը մնա, բայց ժողովգուրդն ուրիշ բան ուզեց. «Ժողովուրդ ասեց՝ հելեք, գնացեք: Ի՞նչ ասեի, ասեի՝ չէ, էս պապուս աթոռն ա, չեմ տալի՞ս»:
Հարցին, թե գո՞հ է նոր իշխանությունից, Սեյրան Սարոյանը դրական պատասխան տվեց. «Նորմալ է, ի՞նչ է եղել, հլը մի տարի է»: