Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյանի իր էջում գրել է․
«Պապային» բռնել տալու նուրբ արվեստը․ Աշոտյանի օգտակար խորհուրդը․․․
Անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․ «Հետեւելով, թե ինչ արագությամբ և սրությամբ են զարգանում իրադարձությունները Ամուլսարի հետ կապված՝ նորից կրկնում եմ, բռնեք Սերժին: Դա է ձեր միակ հնարավորությունը խուսափելու արյունից: Դուք ձեր ստերով, ապիկարությամբ և նենգությամբ մշտապես ամեն ինչ տարել եք արյան:
2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանն արդեն գնացել էր զոհոհության, եւ երկիրը չթաթախվեց իր սեփական քաղաքացիների արյան մեջ: Հիմա էլ է նա ձեր միակ փրկօղակը կանխելու համար հնարավոր բախումներն ու բռնությունը: Ձերբակալեք նրան, որ կրկին արյուն չթափվի: Սերժը սովոր է պետությանը հասցվող հարվածներն ընդունել իր վրա: Նա ուդառ պահող է»:
Նախ նշեմ, որ Սերժը՝ Աշոտյանի քաղաքական «պապա» Սերժ Սարգսյանն է, որ 10 տարի զբաղեցրել է Հայաստանի երրորդ նախագահի պաշտոնը: Ի դեպ, չեմ հիշում մի դեպք, երբ Աշոտյանն իր առաջնորդի մասին խոսելիս, նրան կոչի ոչ թե պարոն նախագահ կամ Սերժ Սարգսյան, այլ ուղղակի Սերժ:
Ամեն դեպքում թեկուզ հեգնանքով և հուզական երանգներով, բայց այնուամենայնիվ, Աշոտյանը հորդորում է ձերբակալել Հայաստանի երկրորդ նախագահին: Ոչ միանշանակ այս հայտարարությամբ Աշոտյանը ըստ էության բռնել է տալիս իր քաղաքական «պապային»:
Հայտարարություն, որի տակ իրականում կան տողատակեր և ենթատեքստեր: Այն, որ Սերժ Սարգսյանը պատասխան է տալու մեր երկրի, մեր ժողովրդի դեմ իրականացրած հանցանքների համար պարզ է: Անկախ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակից և ներքաղաքական զարգացումներից, Սերժ Սարգսյանի ձերբակալությունը ոչ միայն հասարակական պահանջ է այլև կենսական նշանակություն ունի Հայաստանի զարգացման համար: Հետևաբար, Աշոտյանի այս հրապարակումը կարելի է որակել որպես օգտակար խորհուրդ: Շնորհակալություն Պարոն Աշոտյան օգտակար խորհուրդի համար, վստահ ենք, որ Սերժ Սարգսյանը շատ շուտով կհայտնվի ճաղերի հետևում:
«Պապային» բռնել տալու նուրբ արվեստը․ Աշոտյանի օգտակար խորհուրդը․․․Անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին…
Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Tuesday, August 20, 2019